Рубрика: Համերգներ, Տեսանյութեր

«Ձոն Տիգրան Հայրապետյանին» համերգ

«Սեբաստիո» ազգային նվագարանների համույթը իր մասնակցությունը ունեցավ «Ձոն Տիգրան Հայրապետյանին» համերգի շրջանակներում, ներկայացնելով վաստակավոր երաժիշտ, կոմպոզիտոր, թառահար՝ Արտեմ Խաչատուրի մշակած «Նոր ուզունդարա» ժողովրդական պարի կատարմամբ:

Рубрика: Տեսանյութեր

Սրինգը նախակրթարանում

25344546_1978710812155406_838865729_o

«Ազգային նվագարաններ» շարունակական նախագծի շրջանակներում, Հարավային դպրոց-պարտեզը հյուրնկալել էր տաղանդավոր երաժիշտ՝ սրնգահար, բլուլահար՝ Աննա Հովհաննիսյանին: Աննան մեծ սիրով պատմեց գործիքի մասին, նվագեց մեզ ծանոթ և անծանոթ մեղեդիներ: Սաները հերթով մոտեցան և փորձեցին նվագել գործիքը:

Рубрика: Տեսանյութեր

Ընկեր երաժիշտների հետ

Գյումրիից ժամանած մեր ընկեր երաժիշտների հետ համագործակցությունը հաճելի է, ուսուցող, երաժշտական։ Պատրաստ ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամենամյա հաշվետու համերգին ներկայանալ միքս երաժշտական համարով՝ Աշտարակի Հայորդաց տանը:

Рубрика: Տեսանյութեր

«Սեբաստիո» ազգային նվագարանների համույթ

Հաճելի է, երբ զբաղվում ես սիրելի զբաղմունքով, մեր դեպքում՝ երաժշտությունով, այն էլ ազգային: Չլսված, չտեսնված հաճույք….երբ շրջապատված ես երաժիշտներով, այն էլ լավ, բարի մարդ-երաժիշտներով:Շատ ուրախ եմ, քանզի ինչ որ չափով կայացավ ազգային նվագարանների համույթը, որին երկար մտածելուց հետո, այսօր անվանեցինք «Սեբաստիո»: Կարծում եմ, համույթը իր ազգային գույնով արդեն հասցրել է նոր շունչ հաղորդել կրթահամալիրի երաժշտական կյանքին: Սկսել ենք  պատրաստվել՝ «Դդմատոնի», «Հարիսայի», «Բարեկենդանի» ծեսերին, որոնք մեծ ոգևորությամբ տոնում ենք կրթահամալիրում: Այս պարերգերն էլ ունկնդրման համար մեր այսօրվա փորձից:

Պարերգեր՝ «Աս տարի», «Գացեք տեսեք»

Рубрика: Տեսանյութեր

Նախապատրաստական…

«Սեբաստացիներ» ազգային նվագարանների համույթը պատրաստվում է դեկտեմբերի 14-ին և 16-ին, Աշտարակի Հայորդաց տանը կայանալիք՝ «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծին:

Մազս հուսի, օխտ էրի Հայկո ջան