Հայտնի «Սպեղանի» երգչախմբի խմբավար Սաթինե Ավթանդիլյանը, իր տարիների երաժշտական, խմբավարական փորձով հյուրնկալել էր մեզ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Հետաքրքիր և լիարժեք մասնագիտական հանդիպում, որից միայն ոգևորված բոլորը բաժանվեցին: Կայացած արվեստագետ, երաժշտագետ, մարդասեր, երաժշտասեր մի անձնավորություն, ում կարող էիր լսել աննդմեջ և չհոգնել: Ծանոթանալ իր, որպես խմբավար մոտեցմանը երգչախմբին, երգի ուսուցման իր արդեն ընդգծված ձեռագրին, մենք ապրեցի այդ մեկ ժամը լիարժեք: Հանդիպան վերջում «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթը պատիվ ունեցավ ներկաըանալու մի քանի ստեղծագործությամբ, և արժանանալ հիացական խոսքերի: Շնորհակալ ենք սիրելի Սաթինե ջան: